«Ռազմական գործողությունները կդադարեցվեն միայն ռուսական կողմին բավարարող արդյունքի դեպքում»․ Լավրով
![]() ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցով, սակայն ռազմական գործողությունները կդադարեցնի միայն այն դեպքում, եթե արդյունքը բավարարի ռուսական կողմին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։ «Մենք պատրաստ ենք բանակցել թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի, թե՛ ցանկացած այլ երկրի ներկայացուցիչների հետ, ովքեր որպես բարի կամքի դրսևորում կցանկանան օգնել խաղաղության հասնելու հարցում, սակայն մենք կդադարեցնենք ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ այդ բանակցությունները տան ամուր և կայուն արդյունք, որը կբավարարի Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։ Լավրովի խոսքով՝ շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հետագա քայլերի մասին մտածելու տարբերակի հետ Ռուսաստանը համաձայն չէ։
|

«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
10617:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
12117:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
14717:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
11117:12
«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
12317:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
13016:54
