«Այս դեպքը կարող է կրկնվել, զորամասերում վիրուսը «վխտում» է»․ Վարդան Ղուկասյան
125
Այսօր, 12:00
ԴՕկ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկ շաբաթվա մեջ, երկու ողբերգական դեպք, Իջևանի նույն զորամասում, որտեղ տիրում է կատարյալ բարդակ։ Սևակ Հովհաննիսյան, Արտակ Վարդանյան։ Առաջին զոհը Սևակ Հովհաննիսյանն էր, ում մարմինը՝ ըստ ՊՆ-ի հայտարարությանը, հայտնաբերվել է հրազենային վնասվածքով՝ փետրվարի 17-ին, ժամը 09:20-ի սահմաններում, այն ինչ, չար լեզուները ասում են, որ տեղի է ունեցել սպանություն։ Երկրորդ զոհը նույն զորամասում՝ սպաների, հրամանատարների ու զինվորական բժիշկների անտարբերության պատճառով, տեղի է ունեցել փետրվարի 22-ին։ Զինվորի մահվան պատճառը՝ թոքաբորբ, որը ըստ նույն ՊՆ-ի մամուլի խոսնակի, բռնկվել է կայծակնային արագությամբ։ Մենք ունենք տեղեկություն, որ զինվորը տևական ժամանակ իրեն վատ է զգացել, թուլություն, շնչառական խնդիրներ, ջերմություն ու հազ։ Արտակը այդ մասին հայտնել է զորամասի բուժկետ, սպայական անձնակազմին, սակայն նման ծայրահեղ վիճակում՝ չնայած նրա առողջական գանգատների ու «դեղնած» վիճակի, զինվորին բարձրացրել են դիրքեր, որտեղ նրա վիճակը կտրուկ վատացել է։ «Դանակը ոսկորին» հասնելուց հետո զինվորին իջացնում են դիրքերից և տեղափոխում են հիվանդանոց, որտեղ պարզվում է, որ նրա թոքերի 90%-ը արդեն ախտահարված է եղել։ Պաշտպանության նախարարությունը կգրի իր շաբլոն տեքստը․ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն» և կսպասի հաջորդ զոհին՝ իրենց անփութության ու անզգուշության պատճառով, իսկ մենք կշարունակենք խաղաղ պայմաններում օրը մի զինվոր կորցնել։ Հատկանշական եմ համարում նաև նշել, որ այս դեպքը՝ թոքաբորբի, կարող է կրկնվել, քանի որ Իջևանի Վարդենիսի և մնացած զորամասերում վիրուսը «վխտում» է, գրեթե բոլորի մոտ թոքաբորբ է։ Ուշադիր եղեք, կապ պահպանեք ձեր զինվորների հետ, եթե վիճակը ծանր է, հույս մի դրեք զորամասի վրա, տեղափոխեք գոնե հոսպիտալ, որ ուշ չլինի՝ ինչպես Արտակի դեպքում»։
Ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյան, մահացել է փետրվարի 22-ին՝ թոքաբորբի պատճառովԺամկետային զինծառայող Սևակ Հովհաննիսյան, ում մարմին, ըստ ՊՆ-ի հայտարարության, հայտնաբերվել է հրազենային վնասվածքով` փետրվարի 17-ին