«Այսօր մենք Կիևում ենք, քանի որ Ուկրաինան Եվրոպա է»․ Ֆոն դեր Լայեն
713
Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ., 11:20
![]() Եվրոհանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիո Կոշտան ժամանել են Կիև, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Նրանց դիմավորել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ «Այսօր մենք Կիևում ենք, քանի որ Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման այս պայքարում վտանգված է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի ճակատագիրը»,- գրել է ֆոն դեր Լայենը՝ X-ի իր էջում։ Քաղաքական գործիչների այցը համընկնում է Ուկրաինայում պատերազմի երրորդ տարելիցի հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այսօր Կիևում հրավիրված է գագաթնաժողով։ Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն 13 երկրների առաջնորդներ, ևս 24 քաղաքական գործիչներ կմասնակցեն առցանց: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
