«ԵՄ-ն կողմ է պատերազմի ժամանակ ընտրություններ չանցկացնելու՝ Զելենսկիի դիրքորոշմանը»․ Կալլաս
721
Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ., 12:20
![]() ԵՄ-ն աջակցում է Զելենսկիին՝ ընտրություններ անցկացնելուց հրաժարվելու հարցում, հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը, ով ժամանել է Կիև՝ մասնակցելու ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը։ Նրա կարծիքով, ռազմական գործողությունների ժամանակ ընտրություններ անցկացնելու կարիք չկա։ «Ընտրություններում մենք պայքարում ենք միմյանց դեմ, բայց այստեղ (Ուկրաինայում) իրավիճակն այնպիսին է, որ կա արտաքին թշնամի, և մենք պետք է բոլոր ուժերն ուղղենք նրա դեմ»,- հայտնել է Կալլասը։ Հիշեցնենք՝ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայում գործող օրենսդրության համաձայն՝ երկրում չեն կարող ընտրություններ անցկացվել ռազմական դրության պայմաններում։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
