Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

«Պետք է առաջ շարժվենք այն երկրների հետ, որոնք իսկապես կարող են մեզ անվտանգության երաշխիքներ տալ»․ Զելենսկի

496
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 14:14
«Պետք է առաջ շարժվենք այն երկրների հետ, որոնք իսկապես կարող են մեզ անվտանգության երաշխիքներ տալ»․ Զելենսկի

Մենք պետք է առաջ շարժվենք այն մարդկանց, այն երկրների հետ, որոնք իսկապես կարող են մեզ անվտանգության երաշխիքներ տալ։ Այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին նշել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը և Եվրոպայում շատերն աջակցում են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ապագա անդամակցությանը։ Այնուամենայնիվ, կա ԱՄՆ-ի գործոնը, որն ազդում է բոլորի կարծիքի վրա։

Անդրադառնալով ռուս-ամերիկյան բանակցություններին՝ Զելենսկին ասել է․ «Անկախ նրանից՝ ինձ դուր է գալիս, թե՝ ոչ, սա ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկկողմ համագործակցությունն է և ԱՄՆ-ի որոշումը: Մենք տեսնում ենք, որ Պուտինին դուրս են բերում քաղաքական մեկուսացումից, բայց սա նրանց որոշումն է։ Սակայն, երբ ասում են՝ «ահա պատերազմը դադարեցնելու մեր ծրագրերը», մեզ մոտ հարցեր են առաջանում՝ որտե՞ղ ենք մենք, որտե՞ղ ենք մենք բանակցային սեղանի շուրջ»։

Ինչ վերաբերում է Ուկրաինայում ընտրությունների անցկացմանը, Զելենսկին հիշեցրել է, որ Ուկրաինայի գործող օրենսդրության համաձայն՝ պատերազմի ժամանակ ընտրություններ չեն կարող անցկացվել։