«Ընդամենը 1 մեքենա է եղել ամառային անվադողերով»․ ՆԳՆ
![]() Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ առատ ձյան ժամանակ առաջացած խցանումների 80%-ն ամառային անվադողերով երթևեկելու և ԱՊՊԱ-ների հետևանքով է եղել։ Նրա խոսքով «իրար մի թեթև քսված մեքենաները ստիպված են եղել ժամերով սպասել», և որ ԱՊՊԱ համակարգը Երևանի համար աղետ է։ Ի պատասխան հարցմանը՝ ՆԳՆ-ից այսպիսի թվեր են տրամադրել․ «Փետրվարի 20-24-ը՝ մինչև ժամը 08:00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար։ Նշված 482 պատահարի հաշվառմամբ՝ ընդամենը 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա եղել է ձմեռային մաշված անվադողերով։ Միաժամանակ՝ նույն ժամանակահատվածում Երևանում պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են ձմեռային մաշված անվադողերով»։ |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
