Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

«Բաքուն սպասողական փուլում է»․ Տիգրան Աբրահամյան

83
Այսօր, 10:36
«Բաքուն սպասողական փուլում է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են, սակայն տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է:
ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնավարման ստանձնումից ի վեր, տարբեր երկրներ փորձում են իրենց կամ իրենց կոնֆլիկտի հետ կապված դիրքորոշումներ ճշգրտեն:
Դա վերաբերվում է ոչ այնքան լուծումների վերաբերյալ ԱՄՆ մոտեցումներին, որքան ճշտելուն, թե արդյո՞ք այս կամ այն պարագայում ուժի կիրառումն ԱՄՆ-ի համար կարմիր գիծ է, թե՞ առհասարակ այդ թեման այս փուլում նրանց համար հետաքրքիր կամ ակտուալ չէ:
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հնարավոր հանգուցալուծումը և ՌԴ-ԱՄՆ գլոբալ պայմանավորվածություններն իրենց ազդեցությունն ու արդյունքն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա և դրանով է նաև պայմանավորված, թե իրադարձությունները մեր ռեգիոնում ինչ սցենարով կշարժվեն»: