Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

«Գերմանիայի դեսպանն ի՞նչ է իր հետ տանելու Հայաստանից և որտե՞ղ»․ Կարեն Հեքիմյան

83
Այսօր, 09:30
«Գերմանիայի դեսպանն ի՞նչ է իր հետ տանելու Հայաստանից և որտե՞ղ»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը (Olaf Scholz) պարտվեց ընտրություններում, հետևաբար՝ պետք է հեռանա: Կհեռանա նաև վերջինիս նախարարների կաբինետն, այդ թվում՝ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը (Annalena Baerbock): Լավ է դա, թե վատ, չգիտեմ: Գիտեմ միայն, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը (German Embassy Yerevan) 2025թ․ հունվարի 31-ից սկսած կյանքի որևէ նշույլ չի ցուցաբերում:
Չի գործում սրանց ֆեյսբուքյան էջը, չեն պատասխանում հեռախոսահամարները, չեն քննվում բողոքները, նույնիսկ՝ սրանց ֆեյք էջերն են անհետացել: Դեսպան Կլաուդիա Բուշը դադարեցրել է Հայաստանով մեկ (հիմնականում՝ սահմանամերձ գոտի ճանապարհորդություններն ու ֆոտոսեսիաները (հիմնականում՝ սահմանամերձ գոտուց):
Դա կարող է նշանակել, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանության աշխատակիցները վաղուց կանխատեսել էին Օլաֆ Շոլցի պարտությունը և սկսել են «հավաքել ճամպրուկները»:
Դե, ինչ: Բարի ճանապարհ, սակայն․․․
Բազմիցս ասել եմ, դեսպան Կլաուդիա Բուշը «տարօրինակ» դիվանագիտական կենսագրություն ունի:
Վերջինս 2012-16թթ Ռամալահում Պաղեստինի ներկայացուցչությունում աշխատել է որպես «մշակույթի, քաղաքականության և մարդու իրավունքների» գծով խորհրդական, իսկ 2018-20թթ․՝ Արևելյան Երուսաղեմում ինչ-որ գերմանական դպրոցի «ոչ հրապարակային» պաշտոնում:
Հիշեցնեմ, որ Ռամալահը պաղեստինյան ինքնավարության մայրաքաղաքն է, իսկ Արևելյան Երուսաղեմը պաղեստինցիներով բնակեցված Իսրայելի մի հատվածն է: Ոչինչ չպնդելով, ակնարկեմ միայն, որ Ռամալահն ու Արևելյան Երուսաղեմը միշտ գտնվել են իսրայելական հետախուզության առաջնահերթ թիրախում: Կարծում եմ՝ հնարավոր չէ Ռամալահում կամ Արևելյան Երուսաղեմում «մշակույթի, քաղաքականության և մարդու իրավունքների» «խորհրդատվությամբ» զբաղվել, ավելին՝ ինչ-որ դպրոցում «անհայտ» պաշտոնյա լինել առանց Իսրայելի հատուկ ծառայությունների իմացության:
Հայաստան գալուն պես, Կլաուդիա Բուշը անթաքույց սկսեց «հետաքրքրվել» Հայաստանի սահմաններով, օրինակ՝ Երասխով: Որպես այդօրինակ «հետաքրքրության» պաշտոնական վարկած է ներկայացվում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության պարեկային ծառայության հետ շփվելու Կլաուդիայի «անասելի ցանկությունը»:
Հայաստանում Գերմանիայի դեսպանի պաշտոնում Կլաուդիա Բուշի նշանակվելուց հետո, դեսպանությունը սկսել է զբաղվել ՀՀ քաղաքացիների ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՄԲ:
Այժմ, ինչպես ասացի, մեծ է հավանականությունը, որ Կլաուդիա Բուշը կազատվի Հայաստանում Գերմանիայի դեսպանի պաշտոնից: Ի՞նչ է իր հետ տանելու դեսպանը Հայաստանից և որտե՞ղ: Սա է խնդիրը:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան