Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

«15-րդ դարում հոգևորականները հովանավորվում էին թուրքմեն տիրապետողների կողմից». Վահե Լոռենց

74
Այսօր, 03:06
«15-րդ դարում հոգևորականները հովանավորվում էին թուրքմեն տիրապետողների կողմից». Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «15-րդ դարում հոգևորականները հովանավորվում էին թուրքմեն տիրապետողների կողմից:
1462 թվականի օգոստոսի 6-ին հրովարտակով կարակոյունլու Ջահանշահի կին Բեգում – խաթունը հրամայում է թուրքմեն պաշտոնյաներին, որ չանհանգստացնեն Գանձասարի Հովհաննես կաթողիկոսին: Ուշագրավ է միտքը, որ հրամանագրով նա ազատվում էր բոլոր հարկերից և Աղվանքի ողջ հայությունը պիտի պիտի ենթարկվեր նրան:
1478 թվականի ապրիլի 24-ին Յաղուբը Գանձասարի Շմավոն կաթողիկոսին նոր իրավունքներ է շնորհում և հրամայում է տեղի մելիքներին և մյուս իշխաններին, որ Գանձասարի վանքից և այլ հոգևորականներից հարկեր չգանձեն, իսկ զինվորական առաջնորդներին՝ որ զինվորները չիջևանեն վանքապատկան կալվածքներում և չպահանջեն սնունդ և կեր՝ ձիերի համար»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց