Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

«Կարեն Նասիբյանի այսպիսի վիճակը նաև անարգանք է Արցախի պետականության հանդեպ»․ Տիգրան Քոչարյան

110
Այսօր, 10:54
«Կարեն Նասիբյանի այսպիսի վիճակը նաև անարգանք է Արցախի պետականության հանդեպ»․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Երկու խոսք Կարեն Նասիբյանի ու տեսանյութի մասին:
Այո, Կարենի վիճակում կամ նույնիսկ ավելի վատ գտնվում են հազարավոր արցախցիներ: Բայց ինձ համար խնդիրը մի փոքր այլ տիրույթում է: Կարեն Նասիբյանը, որպես Արցախի օրհներգի հեղինակի զավակ, կրում է իր մեջ Արցախի պետականության մի կարևոր մասնիկ:
Չի կարող այնպես լինել, որ Արցախի պետականության ամենակարևոր անկյունաքարերից մեկի հեղինակի որդին այսպիսի իրավիճակում պետք է հայտնվի:
Հազարավոր անգամ հասարակ մարդիկ ու պաշտոնյաններ ոտքին են կանգնել այս օրհներգի տակ, տասնյակ հազար անգամ օրհներգը հնչել է մեր զինվորների շուրթերից:
Կարենի այսպիսի վիճակը դա, նաև, անարգանք է Արցախի պետականության հանդեպ: Կարենի հայրիկի կյանքի գործի հանդեպ: Արցախը՝ որպես հայ ժողովրդի տարած հավաքական հաղթանակի հանդեպ:
Հույս ունեմ, որ այլևս երբեք Կարենին այս վիճակում մենք չենք տեսնի:
Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց օգնության ձեռքը մեկնեցին: Ովքեր կիսվեցին տեսանյութով:
Ռեպորտաժի հեղինակին:
Եվ իհարկե Կարենին: Իր մարդ կերպարի համար:
Երբեք»:

Աղբյուրը`   Տիգրան Քոչարյան