Միխայիլ Գալուստյանն ընդգրկվել է ԵՄ պատժամիջոցների ցանկում
![]() ԵՄ արտաքին գործերի խորհուրդը երկուշաբթի ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական և անհատական սահմանափակող միջոցների հաջորդ՝ 16-րդ փաթեթը, հաղորդում է խորհրդի մամուլի ծառայությունը։ «Պատժամիջոցների այս նոր փուլն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի ստվերային նավատորմի, այլ նաև նրանց դեմ, ովքեր աջակցում են նավթատարների շահագործմանը, ինչպես նաև մեր պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործվող բանկերի և քարոզչական միջոցների դեմ», - ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը: Հաղորդվում է, որ պատժամիջոցների ցուցակները համաձայնեցվել են 48 անձանց և 35 կազմակերպությունների համար, որոնք «պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը սպառնացող գործողությունների համար»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է նաև Ռուսաստանում բնակվող կատակերգու, դերասան Միխայիլ Գալուստյանը, ինչպես նաև ռուսաստանցի միլիարդատեր Ալբերտ Ավդոլյանը։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
