«Ուկրաինան կստեղծի իր «սեփական ՆԱՏՕ»-ն, եթե Կիևին չընդունեն դաշինքում»․ Զելենսկի
794
Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ., 16:32
![]() Ուկրաինան կստեղծի իր «սեփական ՆԱՏՕ»-ն, եթե Կիևը չընդունվի Հյուսիսատլանտյան դաշինքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «ամենապարզ ու տրամաբանական լուծումն է»։ «Եթե Ուկրաինան չմիանա ՆԱՏՕ-ին, մենք ստիպված կլինենք ստեղծել ՆԱՏՕ Ուկրաինայում»,- ասել է նա։ Զելենսկին հստակեցրել է, որ խոսքը հզոր բանակ պահելու, դրա բավարար ֆինանսավորման, զինամթերքի ակտիվ արտադրության և «Ռուսաստանին զսպելու հարցում մեր գործընկերների մասնակցության շուրջ բանակցությունների» մասին է։ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևին անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ դաշնակիցներից՝ Իսրայելի օրինակով, ինչպես նաև մեծ բանակ և անդամակցություն Եվրամիությանը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
