«ԵՄ անդամակցություն, մեծ բանակ, ամերիկյան ներդրումներ»․ Զելենսկին թվել է անվտանգության երաշխիքները
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկրին անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ, որոնք նման են դաշնակիցների կողմից Իսրայելին տրված երաշխիքներին: Զելենսկին վկայակոչել է Իսրայելի վրա Իրանի անցյալ տարվա հրթիռային հարձակումը, որը հետ մղվեց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Հորդանանի կողմից։ «Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Հիանալի է, որ այդ երկրները ոչնչացրել են իրանական հրթիռները։ Սա նշանակում է, որ Իսրայելն ունի անվտանգության կոնկրետ երաշխիքներ դաշնակիցների կողմից։ Կարծում եմ, որ դա մեզ իսկապես անհրաժեշտ է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Ի թիվս այլ երաշխիքների, Զելենսկին նշել է սպառազինության «հզոր փաթեթը»՝ հրթիռներ, որոնք կտեղակայվեն Ուկրաինայի տարածքում որպես կանխարգելիչ միջոց, և մեծ բանակ, եթե Կիևը չմիանա Հյուսիսատլանտյան դաշինքին: Բացի այդ, Ուկրաինայի նախագահի խոսքով, երկրին անհրաժեշտ է անդամակցություն Եվրոմիությանը և ամերիկյան ներդրումներ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
