«Ոտքի կանգնե´ք, էդ ի՞նչ շարժումներ էիք անում». դատավորը՝ Ռոբերտ Քոչարյանին
114
Այսօր, 17:12
![]() «Մարտի 1»-ի գործով դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանը նկատողություն հայտարարեց պաշտպաններին՝ ժպտալու համար։ Արամ Վարդևանյանն ու Արամ Օրբելյանը ժպտացել էին, քանի որ դատախազները Սեյրան Օհանյանին ներկայացրեցին որպես թոշակառու, այլ ոչ թե ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար: Այնուհետև, դիմելով Ռոբերտ Քոչարյանին, դատավորն ասաց. «Ռոբե՛րտ Քոչարյան, ոտքի կանգնե՛ք, էդ ի՞նչ շարժումներ էիք անում, դատարանը ձեզ նկատողություն է անում, ոչ պատշաճ վարքագիծ եք դրսևորում»: Ռոբերտ Քոչարյանը արձագանքեց դատավորի ասածին՝ նշելով, որ ադեկվատության խնդիր է տեսնում. «Չշարժվեք, չշնչեք, չծիծաղեք. էլ ի՞նչ չանենք: Ես առաջարկում եմ, որ հաջորդ նիստին բոլորս դիմակներով գանք, սառած նստենք»,- ասած նա: |
Բացահայտվել են պարեկների կողմից վարչական իրավախախտման կեղծ արձանագրություններ կազմելու դեպքեր
5316:00«429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում»․ ԿԽՄԿ
12714:31«Տուգանքի հետ կապված՝ կինոն նոր է սկսվում»․ 222Lava
8214:06«Մայրաքաղաքում այս պատկերն է»․ Արմեն Քոչարյան (լուսանկար)
9313:36Ողջաբերդցիները ճանապարհ են փակել՝ պահանջելով նախկին համայնքապետին վերադարձնել իր պաշտոնին (տեսանյութ)
9413:06Վրաստանում բքի պատճառով սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման
8812:54