Մետաղների շուրջ նոր գործարքը չի երաշխավորում Ուկրաինայի անվտանգությունը. #NYT
![]() Միացյալ Նահանգները և Ուկրաինան մոտ են գործարք կնքելուն, որի համաձայն Վաշինգթոնը բաժին կունենա Կիևի բնական ռեսուրսների եկամուտներից, բայց չի երաշխավորի Ուկրաինայի անվտանգությունը: Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Նրա խոսքով՝ համաձայնագրի նոր տարբերակն ավելի բարենպաստ պայմաններ է պարունակում Ուկրաինայի համար՝ համեմատած նախորդ նախագծերի հետ, սակայն չի ներառում Կիևի պահանջած անվտանգության երաշխիքները։ Հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին՝ թերթը նշում է, որ «Ուկրաինայի հետ այս տնտեսական համաձայնագիրը չի երաշխավորի ապագա օգնություն» Ռուսաստանի հետ հակամարտությունում։ Հրատարակության տվյալներով՝ փաստաթուղթը ստորագրելու համար Զելենսկին կարող է ԱՄՆ ժամանել «այս կամ հաջորդ շաբաթ»։ Փետրվարի 21-ին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել էր, որ Զելենսկին մոտ ապագայում համաձայնագիր կստորագրի ԱՄՆ-ի հետ։ Դրանից հետո Զելենսկու գրասենյակի աղբյուրները հայտնել են, որ փաստաթուղթը դեռ պետք է վերջնական տեսքի բերվի, իսկ ինքը՝ Զելենսկին, ասել էր, որ չի ցանկանում ստորագրել համաձայնագիրն ԱՄՆ-ի հետ, քանի որ «դրա համար վճարելու են ուկրաինացիների 10 սերունդ»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
