Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.

«Սամվել Վարդանյանի շնորհիվ Հակոբ Ասլանյանը փրկված է». Էդգար Ղազարյան

89
Այսօր, 19:18
«Սամվել Վարդանյանի շնորհիվ Հակոբ Ասլանյանը փրկված է». Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ներկա էին «Ավտոբուս»-ի գործով հերթական դատական նիստին։ Պետք է արձանագրել մի կարևոր փաստ, որ ավտոբուսում Սամվել Վարդանյանի կողմից Հակոբ Ասլանյանի հետ իրականացված բացատրական աշխատանքից հետո՝ Հակոբ Ասլանյանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և սկսել քննադատել իր նախկին հանցակիցներին։
Այլևս ոչ ոք Հակոբ Ասլանյանին «նիկոլական վիժվածք» կամ նմանատիպ այլ բառեր չի ասի։ Սամվելի շնորհիվ Հակոբ Ասլանյանը փրկված է։ Սամվելի բացատրական աշխատանքի մեթոդաբանությունը կարող է դառնալ հատուկ ուսումնասիրության առարկա»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան