ԵԽ-ն չեղարկել է Սիրիայի հանդեպ պատժամիջոցների մի մասը
![]() Եվրոխորհուրդը որոշում է կայացրել կասեցնել Սիրիայի դեմ մի շարք սահմանափակող միջոցներ։ Ըստ մամուլի հաղորդագրության՝ որոշումը ԵՄ-ի ջանքերի մի մասն է՝ աջակցելու երկրում իշխանության անցմանը, ինչպես նաև դրա արագ տնտեսական վերականգնմանը, վերակառուցմանը և կայունացմանը: Փաստաթղթում նշվում է, որ Եվրոմիությունը ձգտում է հեշտացնել փոխգործակցությունը Սիրիայի, նրա բնակչության և բիզնեսի հետ էներգետիկայի և տրանսպորտի առանցքային ոլորտներում, ինչպես նաև պարզեցնել այդ ոլորտներին առնչվող ֆինանսական և բանկային գործարքները, որոնք անհրաժեշտ են մարդասիրական նպատակների իրականացման համար: *Եվրոպայի խորհուրդը որոշել է դադարեցնել ոլորտային միջոցառումներն էներգետիկայի (ներառյալ նավթ, գազ և էլեկտրաէներգիա) և տրանսպորտի ոլորտներում, հանել հինգ կազմակերպությունների (Industrial Bank, People's Credit Bank, Savings Bank, Agricultural Cooperative Bank և Syrian Arab Airlines) այն կազմակերպությունների ցանկից, որոնց ֆոնդերը և տնտեսական ռեսուրսները ենթակա են սառեցման, *թույլատրել միջոցներ և տնտեսական ռեսուրսներ տրամադրել Սիրիայի Կենտրոնական բանկին, *որոշակի բացառություններ մտցնել ԵՄ անդամ երկրների տարածքում սիրիական բանկերի և ֆինանսական հաստատությունների միջև բանկային հարաբերությունների հաստատման արգելքից, *անորոշ ժամանակով երկարացնել գոյություն ունեցող մարդասիրական միջոցառումները, *Սիրիա շքեղության ապրանքների արտահանման արգելքից բացառություն մտցնել անձնական օգտագործման ապրանքների համար։ Փաստաթղթում նշվում է, որ «Ասադի վարչակարգի տապալումը նշանավորում է սիրիացի ժողովրդի հույսի նոր դարաշրջանի սկիզբը»։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
