Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.

«Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը»․ Արաղչի

962
Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ., 17:32
«Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը»․ Արաղչի

Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը և պատրաստ է նպաստել դրան։ Այս մասին հայտնել է Իրանի Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում։

Արաղչին նշել է, որ իր ռուս պաշտոնակցի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։