«Արդյո՞ք «մոլոտովի կոկտեյլ» օգտագործողը, ավտոմեքենա այրողը խաղաղ ցուցարար է»․ Արամ Վարդևանյան
![]() «Բոլորս շատ կցանկանայինք, որ 2008թ․ մարտի 1-ին ցուցարարները լինեին խաղաղ, բայց արդյո՞ք «մոլոտովի կոկտեյլ» օգտագործողը, ավտոմեքենա այրողը խաղաղ ցուցարար է, արդյո՞ք խաղաղ ցուցարարն այդպիսինն է լինում»,- «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով» դատական հերթական նիստում, անդրադառնալով գործի փաստական հանգամանքներին, այս մասին նշեց պաշտպան Արամ Վարդևանյանը։ «2008թ․ մարտի 1-ին 10 զոհ ենք ունեցել, իհարկե, դա ողբերգություն է, բայց ինչո՞ւ երբեք չեն սկսում նախադասությունը նրանով, որ ոստիկան է զոհվել։ Խաղաղ ցուցարարը կարո՞ղ է ոստիկանի մահվան հանգեցնել, թե՞ մոլոտովի կոկտեյլը, մեքենաներ այրելը, երկաթյա ձողերով զինվելն է այդ ամեն ինչին հանգեցրել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ արձանագրված է՝ ավելի քան 100 ոստիկան հոսպիտալացվել էր։ Փաստաբանը հիշեցրեց, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ են կիրառվել 2022թ․ Դեմիրճյան փողոցում, 2023թ․ Կառավարության շենքի առջև, 2024թ․ Բաղրամյան պողոտայում։ «Բայց դրանք այսպիսի մեղադրանքների չեն վերածվել։ Կա՛մ մենք ունենք երկակի ստանդարտների կիրառման իրավիճակ, կա՛մ սա չէ իրավաբանությունը»,- նշեց Վարդևանյանը՝ ընդգծելով՝ այս գործընթացն օրնական չէ։ |
Բացահայտվել են պարեկների կողմից վարչական իրավախախտման կեղծ արձանագրություններ կազմելու դեպքեր
5316:00«429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում»․ ԿԽՄԿ
12714:31«Տուգանքի հետ կապված՝ կինոն նոր է սկսվում»․ 222Lava
8214:06«Մայրաքաղաքում այս պատկերն է»․ Արմեն Քոչարյան (լուսանկար)
9313:36Ողջաբերդցիները ճանապարհ են փակել՝ պահանջելով նախկին համայնքապետին վերադարձնել իր պաշտոնին (տեսանյութ)
9413:06Վրաստանում բքի պատճառով սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման
8812:54