Ռադան երկրորդ փորձից ընդունեց Զելենսկուն աջակցող բանաձև
![]() Ուկրաինայի Գերագույն Ռադան Ուկրաինայում ժողովրդավարությանն աջակցելու մասին բանաձև է ընդունել, որը հաստատում է Վլադիմիր Զելենսկու լիազորությունները՝ մինչև ռազմական դրության ավարտը։ Փաստաթղթում ասվում է, որ Ուկրաինայում պատերազմն անհնարին է դարձնում ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը, և որ դրա համար անձնական պատասխանատվություն է կրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Համապարփակ, արդար և կայուն խաղաղության ապահովման դեպքում կհայտարարվեն Ուկրաինայի նախագահի ընտրություններ», ասվում է փաստաթղթում։ Նախագծին կողմ է քվեարկել 268 պատգամավոր։ Նախօրեին Գերագույն Ռադանյում «Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում Ուկրաինայում ժողովրդավարությանն աջակցելու մասին» բանաձևի քվեարկությունը ձախողվել էր։ Քվեարկությանը ներկա էր 272 պատգամավոր, որից 54-ը չի քվեարկել։ Բանաձեւին աջակցել է 218 պատգամավոր։ Բանաձևը հաստատելու համար անհրաժեշտ էր առնվազն 226 ձայն։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
