«Ռումինիայի նախագահի ընտրության հարցը նաև Եվրոպայում ուժերի հարաբերակցության հարց է»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հաղորդվում է, որ Ռումինիայում ձերբակալել և հարցաքննել են նախագահի ընտրության ֆավորիտ թեկնածու Կելին Ջորջեսկուին: Ըստ տեղեկության՝ նրան հարցաքննել են ընտրապայքարի ֆինանսավորման, ռասսիստական և այլ բնույթի քարոզչության հետ կապված գործով: Ջորջեսկուի նկատմամբ այս գործողությունը խիստ հատկանշական է և վկայում է, թե ինչ աստիճանի սուր և կոշտ դիմակայություն է ծավալվում Եվրոպայում: Ռումինիայի նախագահի ընտրության հարցը միայն Ռումինիայի հարց չէ, այլ, ըստ էության, Եվրոպայում ուժերի հարաբերակցության հարց է՝ լայն իմաստով: Հատկանշական է, որ Ռումինիայի նախագահի չեղարկված ընտրության օրինակը հասցեական արձանագրել էր նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսը մյունխենյան իր հայտնի ելույթում: Հիշեցնեմ, իսկ ավելի մանրամասն կարող եք վերհիշել այս գրառման վերին մասում հղումով, որ Ջորջեսկուն 2024 թվականի նոյեմբերին հաղթեց նախագահի ընտրության առաջին փուլը, բայց Սահմանադրական դատարանը չեղարկեց ընտրությունը: Ինչպես հետո պարզվեց, այդ չեղարկումը անհիմն էր: Բայց այժմ Ռումինիայում կլինի նոր ընտրություն՝ մայիսին: Ջորջեսկուն այն թեկնածուն է, որը հանդես է գալիս ընդգծված աջ դիրքերից: Առանցքային հարցերից մեկում՝ Ռումինայում Սև ծովի ափին ՆԱՏՕ-ի ռազմակայանի կառուցման հարցում նա արտահայտվում է դեմ, ասելով, որ այդ ռազմակայանը կլինի Ռուսաստանի դեմ պատերազմի պլացդարմ, կառուցվում է դրա համար: Իսկ ՆԱՏՕ-ն ծրագրում է Ռումինիայում կառուցել Եվրոպայում ամենամեծ ծովային ռազմակայանը: Դա հիմնարար նշանակություն ունեցող հանգամանք է լինելու սևծովյան ավազանի և ընդհանրապես եվրոպական անվտանգության համակարգի համար: Խաղադրույքը չափազանց բարձր է և Ջորջեսկուի հանդեպ իրավական գործողությունները վկայում են, թե ինչպիսի սուր դիմակայություն է ծավալված Եվրոպայում ընդհանրապես: Ի վերջո, բոլորովին պատահական կամ հերթապահ հայտարարություն չէ Գերմանիայի նոր կանցլերի թեկնածու Մերցի հայտարարությունն այն մասին, որ Եվրոպայում իրավիճակը շատ բարդ է և Դատաստանի օրվա ժամանակագրությամբ 5 րոպե է պակաս «կեսգիշերից»: Հայտնեմ, որ Դատաստանի օրվա ժամանակագրությունը վարվում է երկրորդ համաշխարհայինից ի վեր, ամերիկյան մի ամսագրի միջոցով, որը ներկայացնում է տարբեր ոլորտի գիտնականների: Եվ խորհուրդը, ըստ էության, մշտապես չափում է Դատաստանի օրվա ժամանակացույցը, այլ կերպ ասած՝ ապոկալիպսիսի ժամանակացույցը, թե աշխարհը որքան է մոտ կամ հեռու ապոկալիպսիսից, որը բնորոշվում է «կեսգիշեր» ձևակերպումով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3122:54«2018-ին չէինք պատկերացնում, որ արագ դառնալու են հանրության աչքին թոզ փչող բյուրոկրատներ»․ Արմինե Օհանյան
2822:24«Ըստ Արման Եղոյանի՝ Ադրբեջանն է խոչընդոտում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին»․ Ոսկան Սարգսյան
5021:36«ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը»․ Անի Բադալյան
6621:18«Փաշինյանի կառավարությունը CEPA-ն օգտագործում է որպես գործիք՝ Արևմուտքի վստահությունը շահելու համար»․ Արմեն Հովասափյան
7221:06«ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է դիտարկվեն շահերի ներդաշնակեցման տրամաբանության մեջ»․ Հենրիխ Դանիելյան
6720:30