«Գտնվում ենք անդունդի եզրին, համապատասխան դիրքորոշումներ են պետք»․ Արամ Ա
![]() Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ուղերձը Երևանում կայացած ՀՅԴ 35–րդ Ընդհանուր ժողովում ընթերցեց Արաբական միացյալ Էմիրությունների, Քուվեյթի և հարակից շրջանների թեմի հոգևոր առաջնորդ և կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Սարգսյանը։ Ուղերձում մասնավորապես ասված էր․ «Խորապես մտահոգիչ է Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին պատած վիճակը։ Աշխարհաքաղաքական ներկա պայմաններն ի նպաստ չեն մեզ համար, շրջապատված ենք տագնապներով՝ ներքին, թե՝ արտաքին։ Գտնվում ենք անդունդի եզրին, համապատասխան դիրքորոշումներ պետք է որդեգրենք՝ հեռու ամեն տեսակ անիրատեսական մոտեցումներից ու մակերեսային դատողություններից․․․ Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ, լինել կրավորական ու հետևողի դերում, երբ մեր հոգևոր, բարոյական ու ազգային արժեքներն են նահանջում, երբ ներքին ճեղքերը խախտում են մեր ազգի միասնակությունը, երբ ժամանակավոր ու խաբուսիկ խաղաղության դիմաց զիջման քաղաքականությունը վտանգում է Հայաստանի հողային ամբողջականությունը, երբ մեր ազգի խորհրդանիշները խաթարվում են»։ |
«ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3122:54«2018-ին չէինք պատկերացնում, որ արագ դառնալու են հանրության աչքին թոզ փչող բյուրոկրատներ»․ Արմինե Օհանյան
2822:24«Ըստ Արման Եղոյանի՝ Ադրբեջանն է խոչընդոտում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին»․ Ոսկան Սարգսյան
5021:36«ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը»․ Անի Բադալյան
6621:18«Փաշինյանի կառավարությունը CEPA-ն օգտագործում է որպես գործիք՝ Արևմուտքի վստահությունը շահելու համար»․ Արմեն Հովասափյան
7221:06«ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է դիտարկվեն շահերի ներդաշնակեցման տրամաբանության մեջ»․ Հենրիխ Դանիելյան
6720:30