«Ընդդիմությունը պետք է միավորվի՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները»․ Արմեն Ռուստամյան
![]() «Չկա մի օր, որ մենք չտեսնենք, որ Իլհամ Ալիևն այնտեղ ինչ հայտարարում է, ու նույնը այստեղ չի կրկնում Նիկոլ Փաշինյանը: Այս իշխանությունների ամենօրյա աշխատանքը այնքան կործանարար է, որ ամեն օր մենք ստանում ենք ավելի վատ փաստաթուղթ, քան նախորդը կար»,-լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Պատգամավորը իշխանության հեռացումը տեսնում է միասնակամ լինելու մեջ. «Պետք է միավորվի ընդդիմությունը՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները, որոնք երկրորդական բնույթ ունեն այս պարագայում: Կուսակցական, հատվածական որևէ շահ չետք է գերակա լինի»: Ըստ պատգամավորի՝ եթե փողոցներում լինեն անհնազանդության գնացող, ակտիվ գործողությունների պատրաստ լուրջ մասնակիցներ, ապա այս իշխանությունները երկար կյանք չեն ունենա: «Բայց ոչ միայն պետք է ասենք՝ Նիկոլ Փաշինյանը հեռանա, այլև պետք է ասենք, թե ով է գալու նրա տեղը: Այդ առումով համաձայնություն դեռևս չի կայանում: Սա մեր ամենամեծ բացթողումներից մեկն է: Պետք է կարողանանք մի անձի շուրջ համախմբվել»,- ընդգծել է պատգամավորը: |
«ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3122:54«2018-ին չէինք պատկերացնում, որ արագ դառնալու են հանրության աչքին թոզ փչող բյուրոկրատներ»․ Արմինե Օհանյան
2822:24«Ըստ Արման Եղոյանի՝ Ադրբեջանն է խոչընդոտում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին»․ Ոսկան Սարգսյան
5021:36«ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը»․ Անի Բադալյան
6621:18«Փաշինյանի կառավարությունը CEPA-ն օգտագործում է որպես գործիք՝ Արևմուտքի վստահությունը շահելու համար»․ Արմեն Հովասափյան
7221:06«ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է դիտարկվեն շահերի ներդաշնակեցման տրամաբանության մեջ»․ Հենրիխ Դանիելյան
6720:30