Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.

«Հանրային գործունեությանս հետևանքով ինձ անձնագիր չեն տրամադրում». Արթուր Չախոյան

144
Այսօր, 17:36
«Հանրային գործունեությանս հետևանքով ինձ անձնագիր չեն տրամադրում». Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իմ հանրային գործունեության հետևանքով ինձ չեն տրամադրում օրենքով ինձ հասանելի ՀՀ անձնագիր։ Չնայած դրան, չեն էլ մերժում, քանի որ առկա չեն որևէ իրավական հիմքեր այն մերժելու կամ չտրամադրելու համար, այլ ուղղակի չեն տրամադրում։
Այս իշխանությունը իրավունք չունի ժողովրդավարությունից խոսել, քանի որ կոպտորեն խախտում է դրա սկզբունքները։
Քաղաքական պատվերով կազմակերպված մահափորձը, շինծու քրեական գործերը, անօրինական ազատազրկումը և ՀՀ օրենսդրությամբ ինձ հասանելի անձնագրի չտրամադրելը վկայում է, որ գործող իշխանությունը ժողովրդավարության արժեքները ոչ միայն չի պաշտպանում, այլև հետևողականորեն ոտնահարում է այն»:

Աղբյուրը`   Արթուր Չախոյան