Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.

«Փաշինյանը վերջին տարիներին Դաշնակցության դեմ ավելի մեծ պայքար է իրականացրել, քան ԽՍՀՄ-ը՝ 70 տարում»․ Իշխան Սաղաթելյան

71
Այսօր, 17:24
«Փաշինյանը վերջին տարիներին Դաշնակցության դեմ ավելի մեծ պայքար է իրականացրել, քան ԽՍՀՄ-ը՝ 70 տարում»․ Իշխան Սաղաթելյան

«Մեր պատկերացրած Հայաստանը և Փաշինյանի պատկերացրած պետությունը լրիվ տարբեր են։ Ինքը խորքային ատելություն ունի ազգայինի նկատմամբ, ազգային գաղափարախոսության նկատմամբ։ Եվ այդ նույն ատելությունը ունեն Թուրքիան և Ադրբեջանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը․ «Ինքն իր գործունեությամբ, իր շրջապատով, իր քարոզչամեքենայով վերջին տարիներին Դաշնակցության դեմ ավելի մեծ պայքար է իրականացրել, քան Խորհրդային Միության բոլշևիկյան կառավարությունը՝ 70 տարիների ընթացքում։ Այս պայքարում պարտվելու է ինքը, որովհետև հակապետական է, հակահայկական է և հայ ժողովրդի շահերի դեմ է աշխատում։ Իսկ դաշնակցությունը 135 տարվա իր կենսագրությամբ ապացուցել է, որ սրանք անցողիկ են, մնայունը Հայաստանն է, հայ ժողովուրդը ու հայկական շահերը, որի հետապնդման ուղղությամբ մենք անզիջում ենք»,- ասաց Սաղաթելյանը։

«Փաշինյանը վերջին տարիներին Դաշնակցության դեմ ավելի մեծ պայքար է իրականացրել, քան ԽՍՀՄ-ը՝ 70 տարում»․ Իշխան Սաղաթելյան