«Արցախցիների հավաքական վերադարձը ցնորք չէ»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան
![]() «Արցախի հարցի լուծման համար արցախցիները պետք է համախմբված ապրեն Հայաստանում, պետք է ստեղծենք պայմաններ, որ նրանք լիիրավ մնան և չարտագաղթեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: «Համաշխարհային առումով աշխատանք պետք է տանենք հավաքական վերադարձի իրավունքի համար: Սա ցնորք չէ, որովհետև կան պետություններ, որ արդեն իսկ այս ուղղությամբ համախոհ են»,–ասաց նա՝ նշելով, որ լուծումը պատկերացնում են միջանկյալ կարգավիճակ շնորհելով և միջազգային երաշխիքների տակ: «ժողովուրդը պետք է վերադառնա իր բնիկ հողերը և այնտեղ կառուցի իր կյանքը։ Այդ նպատակով լոբբինգ ենք տանում: Հիմա չենք ասի, թե որ երկիրը պետք է ստանձնի պատասխանատվությունը, բայց արդեն կան նման երկրներ: Այդ դերում մենք տեսնում ենք թե՛ ՌԴ–ին, թե՛ Արևմուտքի երկրներին, որոնք պատրաստ են անաչառ միջամտություն կատարել այդ ուղղությամբ։ Նման աշխատանքներ տարվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Միջին Արևելքում: Դրանք սկզբնական փուլում են, բայց տեղի են ունենում ամենաբարձ մակարդակով, Ֆրանսիայի դեպքում՝ նախագահականի հետ, ԱՄՆ–ի դեպքում՝ նոր վարչակարգի հետ»,- ասաց Հակոբ Տեր–Խաչատուրյանը՝ հայտնելով, որ նախքան ընտրությունները իրենք գերիների հարցով հատուկ խնդրանք են ներկայացրել թե՛ Թրամփին, թե՛ ւ Քամալա Հարիսին․ «Երկուսն էլ խոստացել են, բայց Թրամփը փոքր-ինչ ավելի էր խոստացել՝ ի զարմանս մեզ, որովհետև հայկական հարցերով այդքան էլ մտահոգված չէր իր պաշտոնավարման առաջին շրջանում, բայց այս անգամ բավական լրջորեն է ուսումնասիրել հայկական դոսյեն՝ իր շրջապատի հետ մեր տարած աշխատանքի շնորհիվ»,- ասաց Տեր–Խաչատուրյանը՝ հավելելով, որ «ամեն գնով շարունակելու են տարբեր երկրներում ճնշում բանեցնել գերիների հարցով, իսկ Հայաստանի իշխանությունը չի բարձրացնում այդ հարցը՝ խոչընդոտելով իրենց աշխատանքը»: |
«ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3122:54«2018-ին չէինք պատկերացնում, որ արագ դառնալու են հանրության աչքին թոզ փչող բյուրոկրատներ»․ Արմինե Օհանյան
2822:24«Ըստ Արման Եղոյանի՝ Ադրբեջանն է խոչընդոտում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին»․ Ոսկան Սարգսյան
5021:36«ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը»․ Անի Բադալյան
6621:18«Փաշինյանի կառավարությունը CEPA-ն օգտագործում է որպես գործիք՝ Արևմուտքի վստահությունը շահելու համար»․ Արմեն Հովասափյան
7221:06«ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է դիտարկվեն շահերի ներդաշնակեցման տրամաբանության մեջ»․ Հենրիխ Դանիելյան
6720:30