Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

«Հերթական մահվան դեպքը՝ պլաստիկ վիրահատության հետևանքով»․ Անուշ Պողոսյան

131
Այսօր, 00:48
«Հերթական մահվան դեպքը՝ պլաստիկ վիրահատության հետևանքով»․ Անուշ Պողոսյան

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մահ գեղեցկության փոխարեն։

Հերթական մահվան դեպքը պլաստիկ վիրահատության հետևանքով։
Ըստ հավաստի աղբյուրների՝ սույն տարվա փետրվարին «Ուիգմոր» բժշկական կենտրոնում արձանագրվել է պլաստիկ վիրահատության հետևանքով ողբերգական մահվան դեպք:
Մ.Մ.-ն ընդունվել է «Ուիգմոր» փետրվարի 18-ին՝ ակնկալիքներով, որ պլաստիկ վիրահատություններից հետո դուրս է գրվելու ավելի գեղեցիկ և կատարյալ ֆիզիկական վիճակում: Հավելենք, որ տիկինը խրոնիկական հիվանդություններով չի տառապել, առողջության հետ կապված խնդիրներ, բողոքներ չի ունեցել: Մ.Մ.-ին «Ուիգմոր»-ում կատարել են սիմուլտան (համակցված) վիրահատություններ՝ որովայնի պլաստիկա և զուգահեռ ևս մեկ այլ տեղակայման պլաստիկ վիրահատական միջամտություն:
Հիվանդի վիճակը հետվիրահատական 2-րդ օրը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ հիվանդի վիճակը էլ ավելի է վատացել՝ գնահատվել է ծայրահեղ ծանր, հաջորդիվ՝ փետրվարի 21-ին, նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ նույն օրը երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում Մ.Մ.-ի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
Այսպիսով, հերթական անգամ հայաստանյան առողջապահությունում կինը գեղեցիկ և ֆիզիկապես կատարյալ լինելու նպատակով դիմում է բժշկական կենտրոն և այլևս տուն չի վերադառնում: Արձանագրվում է մահ:
Արդյո՞ք տիկնոջ նախավիրահատական նախապատրաստումը լիարժեք է կատարվել։
Արդյո՞ք բժշկական սխալի պատճառով չի այս մահը:
Արդյո՞ք հետվիրահատական շրջանում բժշկական անձնակազմի կողմից բավարար ուշադրություն է դարձվել հիվանդին և ճիշտ է գնահատվել վիճակի ծանրությունը:
Հուսով ենք, որ վերոգրյալ և հարակից այլ հարցերի պատասխանը կտրվի իրավապահ մարնինների կողմից:
ՀՀ առողջապահության նախարարություն,
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին,
ակնկալում ենք Ձեր կողմից բազմակողմանի ուսումնասիրություն և արդյունքների վերաբերյալ հանրային պարզաբանումներ:
Հ.Գ. «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ն հետևողական արձանագրելու է այս դեպքի հետ կապված բոլոր զարգացումներն և գործելու, բարձրաձայնելու է՝ ըստ անհրաժեշտության:
«Առողջության իրավունք» ԻՀԿ-ի խորհուրդ»։

Աղբյուրը`   Անուշ Պողոսյան