Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2026 թ.

«Ալիևի պահանջները չեն ավարտվելու»․ Ոսկան Սարգսյան

47
Այսօր, 12:18
«Ալիևի պահանջները չեն ավարտվելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իլհամ Ալիևը հանձին Նիկոլ Փաշինյանի՝ ոսկե ձկնիկ է որսացել, որ շարունակ իր պահանջները կատարի․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է տրամադրի ողջ տեղեկատվությունը անհետ կորածների ճակատագրերի, զանգվածային և անհատակ թաղման վայրերի վերաբերյալ, ինչպես նաև պայմաններ ստեղծի համապատասխան արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման համար։ Սրան հաջորդելու է Ալիևի հերթական պահանջը՝ Հայաստանից Ադրբեջանին հանձնել «ռազմական հանցագործներին»։ Դրանով էլ Իլհամ Ալիևի պահանջները Հայաստանից, Նիկոլ Փաշինյանից չեն ավարտվելու, դրանք վերջ չեն ունենալու։ Ալիևը հանձին Նիկոլ Փաշինյանի՝ ոսկե ձկնիկ է որսացել, որ շարունակ իր պահանջները կատարի։ Այդպես է լինում, երբ պատերազմում պարտությունից, կապիտուլյացիայից հետո մնում են պաշտոնին, և այդ մնալու գինը Հայաստան պետությունն է վճարում՝ Ադրբեջանին արվող շարունակ զիջումներով»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան