Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

«Այս մահաբեր քաղաքականությունը պետք է ավարտվի»․ Արմեն Եղիազարյան

60
Այսօր, 13:18
«Այս մահաբեր քաղաքականությունը պետք է ավարտվի»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոյեմբերի 10-ը մեր ժողովրդի ցավի և երկրի ճակատագրի համար իշխանության պատասխանատվության մասին է։ Մեր վերքերը պահանջում են ճշմարտություն, հաշվետվողականություն և ազգային շահը վեր դասող քաղաքականություն։
Հայաստանի Սահմանադրությունը չի կարող փոխվել Ադրբեջանի պատվերով կամ նրա պահանջները սպասարկելու համար։ Դա ոտնձգություն է մեր ինքնիշխանության և պետականության նկատմամբ։
Այսօր կալանքի տակ մահացել է Ստեփանավանի ընդդիմադիր թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Գևորգյանը։ Քաղաքական հետապնդումների հետևանքով անազատության մեջ հայտնված մարդու մահը ծանր պատասխանատվություն է դնում իշխանության վրա։
Այս մահաբեր քաղաքականությունը պետք է ավարտվի։ Այս իշխանությունից պետք է օր առաջ ազատվել՝ հանուն Հայաստանի, մեր պետականության և ապագայի»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան