«Վենս-Ռեզայի հանդիպում նախատեսված չէ»․ Արաղչի
![]() ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հանդիպում չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Ենթադրություններն ու լրատվական դաշտ նետվող տեղեկությունները բացարձակապես անհիմն են. նման հանդիպում անցկացնելու որևէ ծրագիր չկա»,- ասել է նա՝ IRNA-ին տված հարցազրույցում։ Արաղչիի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմը չի ավարտվի ո՛չ ռազմական ճանապարհով, ո՛չ էլ պատժամիջոցների խստացմամբ։ Նրա համոզմամբ՝ միակ ելքը դիվանագիտությունն է և Թեհրանի պայմանների կատարումը։ Ավելի վաղ թուրքական «Türkiye» թերթը, հղում կատարելով Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընին, հայտնել էր, որ Կատարը հաջորդ շաբաթ նախատեսում է հյուրընկալել Վենսի և Ռեզայիի բանակցությունները։ Նշենք, որ ըստ իրանական աղբյուրների, Իրանի առաջադրած յոթ պայմաններն են՝ բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը, ԱՄՆ պատժամիջոցների վերացումը, ակտիվների ապասառեցումը, ծովային շրջափակման վերացումը, պատերազմական վնասների փոխհատուցումը, տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատում և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության ճանաչումը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
