«Ինչպես են երիտասարդների բողոքի ակցիաները տարածվում ամբողջ աշխարհում»․ #TheGuardian
![]() Սերբիայից մինչև Բանգլադեշ, Հնդկաստանից մինչև Ֆրանսիա՝ երիտասարդները պայքարում են ավտորիտարիզմի դեմ և վերափոխում քաղաքական դաշտը, գրում է The Guardian-ը: Հետազոտողներն արձանագրել են առնվազն 25 բողոքի շարժում, որոնցում ներգրավված է եղել Z սերունդը՝ մոտավորապես 14-29 տարեկան երիտասարդները։ Նշվում է, որ փողոց դուրս գալու նրանց պատճառները տարբեր են՝ կոռուպցիայի և անհավասարության դեմ բողոքներից մինչև կրթության, մատչելի բնակարանների ոլորտներում ներդրումների ավելացման և կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի պահանջներ։ Առաջին լայն արձագանք ստացած բողոքի ցույցերից շատերը տեղի են ունեցել Ասիայում և Աֆրիկայում։ 2024 թվականին Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում ուսանողները հայտնվեցին միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ իրականացնելով այն, ինչը որակվեց որպես Z սերնդի գլխավորած աշխարհում առաջին հաջողված հեղափոխություն։ Բողոքի ցույցերը սկսվել էին քվոտաների մասին օրենքի դեմ, սակայն կարճ ժամանակում վերածվել էին վարչապետ Շեյխ Հասինայի կառավարման դեմ ուղղված համընդհանուր դժգոհության։ Երկու ամիս անց Հասինան հրաժարական տվեց և լքեց երկիրը։ Երկու տարի անց Սերբիայում ուսանողները մեկ այլ հեղափոխական շարժման առաջնորդող ուժն էին։ Անցած ամսվա վերջին Սերբիայի ուսանողական շարժումը փողոցներից տեղափոխվեց իշխանության միջանցքներ: Վերջին շաբաթներին երիտասարդների գլխավորած բողոքի ցույցերի ալիքը սկսել է տարածվել նաև Եվրոպայում։ Ֆրանսիայում դպրոցականները պահանջում են աշխատանքի համար ավելի լավ պայմաններ, իսկ Իսպանիայում երիտասարդները վրաններ են տեղադրել՝ մատչելի բնակարանների պահանջով։ Գերմանիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելու կյանքի թանկացման դեմ և պահանջելու ավելացնել ներդրումները կրթության, առողջապահության և կլիմայական խնդիրների լուծման ոլորտներում։ Նմանատիպ հիասթափություն է արտահայտվում նաև Հնդկաստանի «Խավարասերների շարժման» շրջանակում։ Այն սկիզբ է առել որպես համացանցային երգիծական նախաձեռնություն, սակայն հետագայում վերածվել է Նարենդրա Մոդիի կառավարության դեմ ուղղված շարժման։ Սոցիալական ցանցերի միջոցով տարածվող և ժողովրդավարական գաղափարների վրա հիմնված շարժման ազդեցությունն ակնհայտ դարձավ այս ամռանը, երբ ցույցերը հանգեցրին երկրի կրթության նախարարի հրաժարականին։
|

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
