Երևան`   -2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

«2020թ. եռակողմ հայտարարությունն Արցախի և Հայաստանի որոշ հատվածների օկուպացման նախերգանքն էր»․ Տիգրան Աբրահամյան

48
Այսօր, 09:30
«2020թ. եռակողմ հայտարարությունն Արցախի և Հայաստանի որոշ հատվածների օկուպացման նախերգանքն էր»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2020 թվականի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը ոչ միայն կապիտուլյացիա էր, այլ նաև Արցախի և ՀՀ որոշ հատվածների օկուպացման նախերգանքը:
Ինչպես ավելի ուշ իշխանությունը խոստովանեց, իրենք ի սկզբանե Արցախը հայկական չէին համարել, մարդկանց խաբել էին, իսկ պատերազմը պարտության տարան, հազարավոր մարդկանց կյանքից զրկեցին, որպեսզի իրենց դավաճան չկոչեն:
Թեպետ որևէ մեկը, վստահ եմ, չի կասկածում, որ պատմությունն իրենց հենց այդպես էլ արձանագրելու է:
Գործող կառավարիչներն Արցախն Ադրբեջան հռչակեցին, իսկ ՀՀ օկուպացված տարածքների թեման թողեցին հեռու անորոշության, իսկ ավելի կոնկրետ՝ ադրբեջանական քմահաճույքների տիրույթում»: