Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.

«Սրանք մեզ զրկեցին Արցախից, սրանք ու բոլոր մեղավորները դա պետք է հատուցեն. ուխտ ենք արել». Կոնստանտին Տեր-Նակալյան

41
Այսօր, 23:24
«Սրանք մեզ զրկեցին Արցախից, սրանք ու բոլոր մեղավորները դա պետք է հատուցեն. ուխտ ենք արել». Կոնստանտին Տեր-Նակալյան

«Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «6 տարի առաջ՝ նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերվա 1-ին ես բլինդաժում քնած էի, երբ Դանիելյանի ձենը լսեցի: Ինքը արդեն մի 10 օր է Նորագյուղ-Ստեփանակերտ գծի վրա էր, դիրքում չէր լինում, իր մեքենայով եկել էր հենց դիրք:
- Վեր կաց, Կոսծյա, վեր կաց:
- Ի՞նչ ա եղել:
- Ստորագրել ա, վեր կաց:
Քնաթաթախ վեր եմ կենում: Գմփոցներ են լսվում հակառակորդի կողմից, բայց թույլ են ու տարօրինակ: Դուրս եմ գալիս, տեսնեմ հրավառություն են անում իրենց դիրքերում:
Ես ու ևս երկու հոգի զրահաբաճկոններս հագանք, զենքերը վերցրեցինք ու նստեցինք մեքենան: Ուզում էինք շտապ հասնել Երևան: Կար պատրանք, որ հնարավոր է կանխել խայտառակ կապիտուլյացիան:
Առաջին մի քանի բլոկպոստն անցանք առանց կանգնելու: Հերթականին՝ Գանձասարի կողմերը կանգնացրին: Որքան փորձեցինք բացատրել, համոզել, սաստել, ուլտիմատիվ մեկ պահանջ կար. ինչ ուզում եք արեք, ուր ուզում եք գնացեք, բայց էս բլոկպոստով զինված չեք անցնելու: Ամենաանդրդվելին մի հադրութեցի ռազմական ոստիկան էր: Ասում ենք՝ այ դեբիլ, էդ ստորագրածով դու էլ չկաս, Արցախը էլ չկա, հանձնում ա: Ասում ա՝ չի կարող, մենք ստեղ ենք: Հետաքրքիր ա, թե ուր ա հիմա էդ տղեն՝ 2023-ից հետո...
Մեր տղերքից կանչեցինք, մեքենայով եկավ, զենքերը հետ տարավ, մենք քշեցինք դեպի Երևան: Մինչև հասանք՝ առավոտյան 11-ի կողմերն էր ու արդեն «Հայրենիքի փրկության շարժումը» պլոտնի կպել էր հայրենիքը փրկելուն: Արդյունքները հայտնի են...
6 տարի առաջ վերջին ժամերն էին, երբ իմ ոտքը դեռ Արցախի հողի վրա էր: Դրանից հետո թեև առիթներ կային այնտեղ գնալու, բայց ես սիրտ չգտա դա անելու՝ ռուսների ու ադրբեջանցիքի թույլատվությամբ Արցախ ոտք դնելու: Ես իմ համար ուխտ եմ արել՝ կամ կմտնեմ Արցախ զրահի վրա, կամ, եթե տարիքս թույլ չտա՝ զրահով ազատագրված, կամ էլ չեմ մտնի, որովհետև արժանի չեմ, ուրիշից էլ թույլատվություն չեմ խնդրելու:
Սրանք մեզ զրկեցին Արցախից, սրանք ու բոլոր մեղավորները դա պետք է հատուցեն ու դա կյանքի նպատակ է, որի համար ուխտ ենք արել՝ կռվից անմիջապես հետո, երբ առաջին անգամ տեսանք Եռաբլուրը...
Լուսանկարում հենց էդ բլոկպոստում լեզվակռվի դրվագն է»: