Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ՏԻՄ ընտրություններով համայնքներն ուզուրպացնող Նիկոլ Փաշինյանն առաջիկայում երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում՝ Աբովյան համայնքում, որտեղ գործող համայնքապետը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահն է՝ Էդուարդ Բաբայանը, և Կապանում, որտեղ «Շանթ դաշինքով» առաջադրվել է Գևորգ Փարսյանը։ Եթե Կապանում ՔՊ-ն «բլիժնի բոյ» է մտնելու Գևորգ Փարսյանի հետ՝ այլ արբանյակ ուժեր չկան, ապա Աբովյանում մի քանի «գրուպպա պադդերժկի» ունեն։ Ընտրությանը մասնակցելու համար 4 ուժ է առաջադրվել՝ իշխող ՔՊ-ն, Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար» կուսակցության ցուցակով, Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ՔԺԿ-ի՝ Լևոն Շիրինյանի կուսակցության ցուցակով, և Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստանը», որի թեկնածուն Ռուբեն Բանուչյանն է՝ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսնու եղբայրը։ Ինչպես տեղեկացրել ենք, Պալաչին անձնագրայինը տեղեկանք չի տվել, քանի որ Հայաստանում գտնվելու ցենզին չի բավարարել: Ըստ օրենքի՝ 48 ժամ են հատկացնում թերություններն ու անճշտությունները վերացնելու համար, 5-օրյա ժամկետ՝ գրանցման համար: Եթե վարչական դատարանը մերժի Հարությունյանի պահանջը և ընտրություններին մասնակցության տեղեկանք չհատկացնի, ապա ՔՊ-ի հույսը կմնա Բանուչյանը, բայց անգամ այս պարագայում Բաբայանին հաղթելը հեշտ չի լինելու»: |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
