Ինչ ունեցվածք ունի Ավանի փոխթաղապետ Արսեն Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Հովհաննիսյանը շուրջ երեք տասնամյակ աշխատել է պետական տարբեր կառույցներում, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեում և ընդերքի պետական տեսչությունում։ Ուսումնասիրել ենք նրա կենսագրությունն ու 2025 թվականի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիրը։ Ուսումնասիրեցինք Հովհաննիսյանի 2025 թվականի հայտարարագիրը և պարզեց, որ պաշտոնյան հայտարարագրել է բնակարան, որի կեսի սեփականատերն է։ Բնակարանը ձեռք է բերվել 2022 թվականի ապրիլի 27-ին՝ ժառանգությամբ։ Պարզեցինք, որ 2025 թվականի ընթացքում Հովհաննիսյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և առկա գույք չի օտարել։ Տարվա վերջում նրա հայտարարագրում կրկին առկա է նույն՝ բնակարանի 1/2 բաժինը։ Տրանսպորտային միջոցներ․ Հովհաննիսյանը հայտարարագրել է 2018 թվականի արտադրության Volkswagen մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականի հոկտեմբերի 21-ին՝ գնման եղանակով։ Բացի այդ, հայտարարագրում նշված է 2006 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որից պաշտոնյան փաստացի օգտվել է տարվա ընթացքում 90 և ավելի օր։ Սակայն հայտարարագրում այդ մեքենայի սեփականատիրոջ տվյալները պաշտպանված են։ Արձանագրեցինք, որ 2025 թվականի սկզբին Հովհաննիսյանը հայտարարագրել էր 10 մլն դրամ կանխիկ գումար, իսկ տարեվերջին այդ գումարը կազմել է 2 մլն դրամ։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում նրա հայտարարագրած կանխիկ միջոցները նվազել են 8 մլն դրամով։ Փոխառություններ և վարկեր․ Եկամուտներ և ծախսեր․ Հայտարարագրում ստացված վարկի 19 մլն 500 հազար դրամը ևս ներառված է եկամուտների բաժնում։ Այդ բաժնում ներկայացված ընդհանուր գումարը կազմել է 28 մլն 852 հազար 10 դրամ։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
