Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Աբու Դաբի

37
Այսօր, 12:07
Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Աբու Դաբի

Ուկրաինական պատվիրակությունն արդեն ժամանել է Աբու Դաբի, որտեղ նախատեսվում են եռակողմ բանակցություններ ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը։

«Առջևում դեռ շատ բարդ աշխատանք կա, բայց ամենակարևորը կոնկրետ արդյունքների հասնելն է»,- գրել է Բուդանովը։

Պատվիրակության կազմում, բացի Կիրիլ Բուդանովից, ընդգրկվել են նաև Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար, պատգամավոր Դավիթ Արախամիան, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։