Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Աբու Դաբիում մեկնարկել են ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները

61
Այսօր, 12:49
Աբու Դաբիում մեկնարկել են ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները

Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնում են ТАСС-ի և РБК-ի աղբյուրները։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինականը՝ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ ԱՄՆ-ն բանակցություններում ներկայացնում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Հանդիպումն անցկացվում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների որոնմանն ուղղված դիվանագիտական ջանքերի շրջանակում: