Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

«Փաշինյանի իշխանությունը խաղում է մարդկային ճակատագրերի և կյանքերի հետ»․ Իրինա Յոլյան

42
Այսօր, 13:24
«Փաշինյանի իշխանությունը խաղում է մարդկային ճակատագրերի և կյանքերի հետ»․ Իրինա Յոլյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը։
Մարդուն նախ հրապարակայնորեն վարկաբեկեցին, դարձրին քաղաքական հետապնդման թիրախ, զրկեցին ազատությունից, իսկ հետո հասցրեցին մահվան։
Մարդկանց հրապարակայնորեն վարկաբեկում են՝ առանց մեղավորությունն ապացուցելու, նրանց ճակատագրերը դարձնում քաղաքական պայքարի առարկա։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խաղում է ոչ միայն մարդկանց արժանապատվության ու ազատության, այլև մարդկային ճակատագրերի և կյանքերի հետ»։

Աղբյուրը`   Իրինա Յոլյան