Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

«Պետք է լինի մանրակրկիտ և թափանցիկ քննություն»․ Դանիել Իոաննիսյան

40
Այսօր, 13:48
«Պետք է լինի մանրակրկիտ և թափանցիկ քննություն»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ պետք է լինի մանրակրկիտ և թափանցիկ քննություն։
Քննությունը, այդ թվում, պետք է պատասխանվի հետևյալ հարցերին.
1. արդյո՞ք Գևորգյանն ուներ քրոնիկ խնդիրներ, որոնց մասին հայտնել էր քրեակատարողականին,
2. ե՞րբ է վատացել Գևորգյանի ինքնազգացողությունը, այդ մասին (ինքը կամ խցակիցները) ե՞րբ են հայտնել քրեակատարողականի ծառայողներին և ինչպիսին է եղել քրեակատարողականի ծառայողների ռեակցիան/գործողությունները (րոպե առ րոպե),
3. ե՞րբ է խնդրի մասին հայտնի դարձել բուժանձնակազմին և ինչպիսի՞նն են եղել վերջիններիս գործողությունները (րոպե առ րոպե)։
Այս հարցերի պատասխանները պետք է ժամ առաջ ներկայացվեն հանրությանը։
Ցավակցում եմ Արսեն Գևորգյանի ընտանիքին, թիմակիցներին և հարազատնթրին»։