Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

«Պետք է հստակ պատասխան տրվի՝ ի՞նչ է տեղի ունեցել»․ Լենա Մաթևոսյան

52
Այսօր, 13:42
«Պետք է հստակ պատասխան տրվի՝ ի՞նչ է տեղի ունեցել»․ Լենա Մաթևոսյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ծանր օր է բոլորիս համար։ Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը։
Արսենը պետք է այսօր պայքարեր իր համայնքի ապագայի համար։ Ընտրություններից առաջ նրան կալանավորեցին, դարձրին վարկաբեկման արշավի թիրախ։ Իսկ հիմա ստանում ենք նրա մահվան լուրը…
Մենք արդեն երկար ժամանակ է, ինչ ահազանգում ենք, որ Հայաստանում կալանքը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի։ Մարդուն ազատությունից զրկում են, հանրության առաջ ներկայացնում որպես մեղավոր՝ դեռևս առանց դատարանի դատավճռի։ Այդպես ոտնահարում են անմեղության կանխավարկածն ու նախապես պատժում մարդուն։
Լավ ինչքան պետք է խոսենք ու բարձրաձայնենք, որ հասկանաք՝ կալանքը պատիժ չէ։ Այն չի կարող ծառայել ընդդիմախոսին լռեցնելուն, վախեցնելուն կամ ընտրապայքարից հեռացնելու գործիք։
Արսեն Գևորգյանի կյանքի, անվտանգության և անհրաժեշտ բժշկական օգնության ապահովումը այս իշխանության պատասխանատվությունն էր։ Հիմա պետք է հստակ պատասխան տրվի՝ ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ օգնություն է ցուցաբերվել, և արդյո՞ք արվել է ամեն ինչ նրա կյանքը փրկելու համար։
Դուք և ձեր ղեկավարած իշխանությունը կրում եք այս ամենի քաղաքական պատասխանատվությունը…
Քաղաքացու ազատությունը ձեր քաղաքական գործիքը չէ։ Նրա կյանքը ձեր իշխանությունը պահելու գինը չէ...»։

Աղբյուրը`   Լենա Մաթևոսյան