Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Պերուում քաղաքապետի ընտրությունների հաղթողին որոշել են մետաղադրամ նետելու միջոցով

67
Այսօր, 13:55
Պերուում քաղաքապետի ընտրությունների հաղթողին որոշել են մետաղադրամ նետելու միջոցով

Պերուի հարավում՝ Պունոյի շրջանում գտնվող Կոնիմա քաղաքի ընտրական հանձնաժողովը քաղաքապետի ընտրությունների հաղթողին որոշել է մետաղադրամ նետելու միջոցով։ Այս մասին հայտնում է տեղական RPP ռադիոկայանը։

Նշվում է, որ «Մենք Պերուն ենք» կուսակցության թեկնածու Ռուբեն Կիսպե Կապախանյան և նրա մրցակիցը՝ «Երկիր բոլորի համար» կուսակցությունից Սալոմինո Մամանին, ընտրություններում ստացել են հավասար՝ 671-ական ձայն։ Մետաղադրամ նետելուց հետո ընտրությունների հաղթող է ճանաչվել Կապախանյան։