Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2026 թ.

«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ

80
Այսօր, 16:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է․ «Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանի բնակչուհու (ՌԴ Ռոսպոտրեբնադզորի հակաժամտախտային ծառայության աշխատակցի) մոտ արձանագրվել է մահ՝ ժանտախտ՝ թոքային ձևի կասկած ախտորոշմամբ։ Իրկուտսկի շրջանում մեկուսացվել և հոսպիտալիզացվել է մոտ 200 մարդ, որոնք շփվել են նշած անձի հետ։
Նախնական վարկածով վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով՝ ժանտախտի հարուցչով սրվակի կոտրվելու արդյունքում։ Մահվան վերջնական պատճառը դեռ պաշտոնապես հաստատված չէ։ Լաբորատոր հետազոտությունները ընթացքում են»: