Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով
![]() Իրկուտսկի մարզում հայտնաբերել և հոսպիտալացրել են 189 մարդու՝ ժանտախտով վարակվելու կասկածանքով, հաղորդել է «РЕН ТВ»-ի աղբյուրը։ Նրա տվյալներով՝ նրանք բոլորը շփվել են մի աղջկա հետ, որը նախօրեին մահացել էր այդ հիվանդությունից։ Մարդկանց տեղավորել են երկու հիվանդանոցում, 12 հոգու ուղարկել են հակաժանտախտային ինստիտուտ՝ հսկողության համար։ Նրանց մի մասի մոտ կան հիվանդության ախտանիշներ, սակայն վարակը դեռ չի հաստատվել։ Ստուգում իրականացնելու համար նաև պարզվում են այն անձինք, որոնք վերջին շրջանում հանդիպել են հոսպիտալացվածների հետ, հավելել է հեռուստաալիքի զրուցակիցը։ Mash-ի տվյալներով՝ թոքային ժանտախտի զոհ է դարձել հակաժանտախտային ինստիտուտի 27-ամյա աշխատակցուհին։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա վերադարձել էր Բուրյաթիա գործուղումից, որտեղ Մոնղոլիայի սահմանի մոտ արձանագրվել էր ժանտախտի օջախ։ Մեկ այլ վարկածով՝ աղջիկը լաբորատորիայում պատահաբար կոտրել էր վտանգավոր բակտերիայով փորձանոթը, երբ ախտորոշման համար կենսանյութ էր հավաքում։ Սեպտեմբերի 29-ին նրան հոսպիտալացրել էին Շելեխովի հիվանդանոց՝ թոքաբորբի ախտանիշներով, և միացրել արհեստական շնչառության սարքին։ Սակայն երկու օր անց նա մահացել է։ Կլինիկայի բոլոր աշխատակիցները մեկուսացվել են, իսկ հաստատությունը փակվել է կարանտինի համար։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
