Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
![]() 102 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր Եվա Մարի Սեյնթը, հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով ընտանիքի ներկայացուցիչ Ջեֆ Սանդերսոնին։ Սեյնթն իր կինոդեբյուտը կատարել է Էլիա Կազանի «Նավահանգստում» (1954) դրամայում՝ մարմնավորելով Իդի Դոյլի կերպարը Մարլոն Բրանդոյի խաղընկերությամբ։ Այդ դերի համար նա արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Նրա հետագա ամենահայտնի դերերից մեկը Իվ Քենդալի կերպարն էր Ալֆրեդ Հիչքոքի «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» (1959) ֆիլմում։ Սեյնթը նկարահանվել է նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ելքը», «Գրան պրին», «Ընդհանուր ոչինչ» և «Սուպերմենի վերադարձը»։ «Օսկարից» բացի՝ Սեյնթն արժանացել է նաև «Էմմի» մրցանակի՝ «Մեր պես մարդիկ» (People Like Us) մինի-սերիալում երկրորդ պլանի դերի համար։ |

«Էրդողանի բանանը դրեց ծոցագրպանը, ջան, բանան ջան»․ հումորային տեսահոլովակ (տեսանյութ)
10514:36
«Իմ հաղթանակը դեռ առջևում է»․ Մգեր Արմենիա (տեսանյութ)
161Երեկ, 09:42
Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
94928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
25524.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17323.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
19723.10.2026, 11:18
