«Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացման հզորությունները՝ հակամարտությանը վերջ դնելու համար»․ Վենս
![]() ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացման հզորությունները, որպեսզի Միացյալ Նահանգների պահանջները կատարվեն և Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտվի։ Reuters-ին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ցանկացած համաձայնություն ենթադրում է Թեհրանի կողմից ուրանի հարստացման հզորությունների կրճատում։ «Կարծում եմ՝ եթե նրանք (Իրանի իշխանությունները-խմբ.) ցանկանում են ցույց տալ, որ պատրաստ են հրաժարվել միջուկային զենք ստեղծելուց, ապա պետք է իրական քայլեր ձեռնարկեն ուրանի հարստացման իրենց կարողությունների առնչությամբ»,- ասել է Վենսը։ Նա նշել է, որ Վաշինգթոնը պատրաստ է Թեհրանի հետ համաձայնագիր կնքել, սակայն միջուկային հարցի շուրջ պահանջում է կոնկրետ զիջումներ։ Նրա խոսքով՝ իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ Վաշինգթոնը վստահ չէ, թե ով է որոշումներ կայացնում Թեհրանում։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Սակայն, նրա պնդմամբ, պարզ չէ, թե որքան մեծ է նրանց ազդեցությունն իշխանության կառուցվածքում։ |

«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
4418:42
«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև
5418:37
«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան (տեսանյութ)
5618:24
«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
7217:48
«Փորձում են համոզել, որ հակառակորդի առաջադրած պայմաններին հարմարվելը հասուն քաղաքականություն է»․ Արմեն Հովասափյան
6017:30
«Անհրաժեշտ է վերացնել խոչընդոտող պայմանները և հստակեցնել շահառուների իրավունքները»․ Հակոբ Հակոբյան
9117:24
