Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

«Անհետ կորածների հարցը Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացի մաս է»․ Չավուշօղլու

335
Չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2026 թ., 11:18
«Անհետ կորածների հարցը Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացի մաս է»․ Չավուշօղլու

Անհետ կորածների հարցը ներառված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի օրակարգում և դրա բաղկացուցիչ մասն է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար, խորհրդարանի պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն՝ Բաքվում ընթացող համաժողովում։

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում հակամարտությունների հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ անհետ կորել են, և նրանց թիվը շարունակում է աճել։