«Վարչապետը ցանկացած իրադրության մեջ ունի պատասխաններ, միայն թե կարողանա գործը գլուխ բերել»․ Մամիկոն Ասլանյան
![]() «Վարչապետը ցանկացած իրադրության մեջ ունի պատասխաններ, որոնք որևէ կերպ կարող են օբյեկտիվ իրականությունից չելնել, միայն թե կարողանան գործը գլուխ բերել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը՝ խոսելով առաջիկա ՏԻՄ ընտրություններում համայնքների՝ նախկինում ընդդիմադիր ղեկավարների՝ ՔՊ ցուցակով առաջադրվելու մասին։ «Ամեն մարդ, ամեն թեկնածու ինքն է իր բարոյականությամբ, քաղաքական էթիկայով և ընդհանրապես ապրելակերպով պատասխան տալիս ցանկացած ընտրության համար։ Իշխանությունը տարբեր մեթոդներով՝ քրեական վարույթներով, ապօրինի գույքի բռնագանձման սպառնալիքներով վախեցնում է ՏԻՄ ղեկավարներին։ Իշխանությունն այնքան է խառնվել իրար, որ օրինականն ու անօրինականը խառնել են իրար, միայն թե հարմարեցնեն տվյալ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելուն կամ երկարացնելուն։ Իրենք այս ամենը վեր են ածել գործիքի՝ մենիշխանություն հաստատելու համար»,- շարունակելով թեման՝ ասել է ընդդիմադիր պատգամավորը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
