Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

«Եթե չդիմադրենք, Հայաստանով հպարտ քայլելու և բիզնես են անելու թուրքերն ու ադրբեջանցիները». Տիգրան Վարդանյան

113
Այսօր, 02:06
«Եթե չդիմադրենք, Հայաստանով հպարտ քայլելու և բիզնես են անելու թուրքերն ու ադրբեջանցիները». Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ նոր սահմանադրությունը դառնում է Ալիևի հաղթաթուղթ․
Փաշինյանը հպարտությամբ հայտարարում էր, որ չի ենթարկվելու Ադրբեջանի պահանջներին։
Այժմ պատրաստվում է տալ Ալիևի ուզած ամեն ինչ՝ գյուղերից մինչև Սահմանադրություն։ Իսկ ինչի՞ դիմաց։ Ոչնչի։ Ո՛չ անվտանգություն, ո՛չ զարգացում․․․
Փաշինյանի հեռացման լավագույն տարբերակը նոր Սահմանադրության մերժումն է։ Կամ էլ Փաշինյանի հեռացումն է նրա՝ ծնկաչոք սահմանադրությունը մերժելու լավագույն տարբերակը:
Հայ ժողովուրդը պետք է որոշի իր երկրի ապագան, ոչ թե կապիտուլյանտը։ Եթե մենք չդիմադրենք, մի քանի տարի հետո Հայաստանն այլևս չի լինի հայկական։ Այստեղով հպարտ քայլելու և բիզնես են անելու թուրքերն ու ադրբեջանցիները։ Հայաստանի ջրային, հողային ու տնտեսական կարևորագույն ռեսուրսներին տիրապետելու են թուրքերն ու ադրբեջանցիները։ Հայաստանի լավագույն բնակավայրերում հաստատվելու և երկիրն աստիճանաբար թրքացնելու են։
Դուք կարո՞ղ էիք պատկերացնել, որ Սերժ Սարգսյանի ժամանակ, ում մերժում էիք՝ լիներ այսպիսի իրավիճակ։ Դա անհնար էր ուղղակի։ Հանրությունն ակնհայտորեն սխալվել է 2018թ․ իշխանափոխության հարցում։ Խաբվել ու հայտնվել է կապիտուլյանտի ճիրաններում։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը հասկանում է, թե ինչ է կատարվում և դեմ է այս ամենին։
Մենք պարտավոր ենք մերժել Նիկոլին ու նրա ցանկացած նախաձեռնություն։ Մենք պարտավոր ենք ապահովագրել մեր երեխաների անվտանգ ու արժանապատիվ ապագան։
Ժողովուրդը մի օր պետք է վերջ դնի դավաճանությանը»:

Աղբյուրը`   Տիգրան Վարդանյան