Զախարովան կոչ արեց ադրբեջանական լրատվամիջոցներին` իրենց ավելի պատասխանատու պահել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հայ լրագրողը հարց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումների և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին, որոնք պատմական հայկական Սյունիքի մարզի նկատմամբ տարածքային պահանջներ են պարունակում: «Ադրբեջանական առաջատար, պետության կողմից ֆինանսավորվող հեռուստաալիքում մի ռեպորտաժ հրապարակվեց, որում ասվում էր, թե 20-րդ դարում Ռուսաստանն իբրև թե «ադրբեջանական» Զանգեզուրի շրջանն ու այլ շրջաններ տվել է Հայաստանին, որ Ռուսաստանն է կանգնած եղել Ղարաբաղյան պատերազմի հետևում ու կանգնել է հայերին թիկունքին: Ալիևն էլ վերջերս հայտարարեց, թե իրենք չեն մոռացել ու չեն մոռանալու Զանգեզուրը»,- նկատեց լրագրողը: «Մեր դիրքորոշումն այն է, որ լրատվամիջոցները, հաշվի առնելով այն ցավն ու վիշտը, որ արդեն զգացել են այս տարածաշրջանի ժողովուրդները, պետք է իրենց պատասխանատու պահեն, այնուամենայնիվ, պետք է աշխատեն խաղաղ կարգավորման օգտին և չփորձեն ապակայունացնել իրավիճակը: Այս իրավիճակում, որը դուք նշեցիք, ես ևս մեկ անգամ հաստատում եմ թե՛ մեր դիրքորոշումը, և թե՛ մեր կոչը»,- նշել է Զախարովան։ |
Մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ականավոր ինժեներ Արմեն Կիրակոսյանը
7822:24Գործադուլ անողները ինքնաձիգներով, դանակներով հարձակվել են ԶՊՄԿ-ի աշխատակիցների վրա
8022:18Թրամփի խաղաղության ծրագիրը կներկայացվի հաջորդ շաբաթ. Bloomberg
11521:50«Պնդումը, թե քաղաքացիները տրանսպորտից ավելի արժանապատիվ են օգտվում, հերքվում է»․ Գարիկ Միսկարյան (տեսանյութ)
10621:12«Ձեր կինն էլ, որ ուրիշի տղամարդուն գրկած հասներ տուն, ձեզ համար դա կլիներ արժանապատիվ». ուղևորուհին՝ թանկացումից գոհ տղամարդուն (տեսանյութ)
13320:30«Ինչ նկատի ունի իշխանությունը՝ Հայաստանի ԶՈՒ բարեփոխումներ ու «կերպարանափոխություն» ասելով»․ Գեղամ Մանուկյան
11320:24