Թրամփի խաղաղության ծրագիրը կներկայացվի հաջորդ շաբաթ. Bloomberg
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Մյունխենի անվտանգության համաժողովում, որը կկայանա փետրվարի 14-16-ը, կարող է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու ծրագիր ներկայացնել, հայտնում է Bloomberg-ը։ Աղբյուրները հրաժարվել են ասել, թե որքան մանրամասն են իրենց կարծիքով քննարկումները լինելու կամ ինչ ձևաչափով են դրանք լինելու: Ավելի վաղ NBC News-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը կիսվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու հարցում։ Թրամփի թիմի մի մասը ցանկանում է ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ կանգնեցնելու համար Ռուսաստանի առաջխաղացումը: Այս գաղափարը պաշտպանում են նաև Քելլոգը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը: Բայց կան նաև այնպիսիք, ովքեր հանդես են գալիս Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատման օգտին: NBC-ն չի հստակեցնում, թե Թրամփի թիմից ովքեր են աջակցում այդ գաղափարին։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
